Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. կդիմեմ ՄԻԵԴ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |shantnews.am|
13:00 - 23 հունիսի, 2020

Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. կդիմեմ ՄԻԵԴ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |shantnews.am|

shantnews.am: ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք է հայտնել, որ երեկ խորհրդարանում ընդունված նախագիծն իր վրա չի ազդում:

«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։

«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,- ասել է Ալվինա Գյուլումյանը:

Նրա գնահատմամբ՝ ով 12 տարի շարունակ աշխատել է, միգուցե նրա վրա ազդի:

Ըստ ՍԴ դատավորի՝ ՍԴ այն դատավորները, որոնց լիզորություններն այս փոփոխություններով դադարեցվում են, կարող են սպառելով ներպետական ատյանները, դիմել Եվրոպական դատարան:

«Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու: Հրանտ Նազարյանը և Ֆելքիս Թոխյանը, նույնպես, կարծում եմ, որ չեն լռի, բայց դա իրենց որոշելիք հարցն է: Դա իմ կարծիքն է»,- ասել է ՍԴ դատավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել