Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|
20:35 - 22 հունիսի, 2020

Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Որոշ մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ այս պահին երկրում արտակագ դրություն է, և օրենքով հավաքներն արգելված են: Այլապես Հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության հետ կապված:

Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին, թե ընդդիմադիր թևից հայտարարում են, որ երկրում արտակարգ դրության երկարացումը օգտագործվում է  քաղաքական խնդիրների լուծման համար, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը և այլն: Եվ սա այն պարագայում, երբ հավաքներն արգելված են, ու մարդիկ դրանց միջոցով չեն կարող արտահայտել իրենց կարծիքը:

«Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ նման մեկնաբանություններ ունեցող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում  հանրահավաք անցկացնելու իրենց ուժը, և, եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10.000 դրամով հրապարակ բերելը և հույսերը նրանց վրա է, ապա այդ հույսերը շատ արագ կփլուզվեն: Արտակարգ դրության ժամանակ, թե դրանցի հետո, կապ չունի»,-ասաց վարչապետը:

Ներկա պահին խնդիր է դրված, որ մարդիկ հնարավորինս քիչ վարակվեն: Այս կտրվածքում, եթե  այսօր սահմանափակված է գիտական, բուհական, ուսումնական հասատությունների գործունեությունը, նման  մեկնաբանություններն, ըստ վարչապետի,  տեղին չեն:

«Իրավական հնարավորություն ի հայտ գալու պարագայում դեռ հարց է Հեղափոխության կողմնակիցնե՞րը, թե՞ կառավարության հակառակորդները ավելի շուտ և ավելի շատ, և ավելի մեծաքանակ և բազմաքանակ  հանրահավաքներ կանցկացնեն:  Եվ  հարց է, ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի կոնկրետ, շատ ավելի գործնական, շատ ավելի արագ հարցեր կլուծեին, կամ դեռ կլուծեն դրանց միջոցով: Ամեն դեպքում, կապրենք՝  կտեսնենք»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել