Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է խորհրդարանի երեք խմբակցություններում
19:29 - 22 հունիսի, 2020

Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է խորհրդարանի երեք խմբակցություններում

Արցախի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությոունը հունիսի 22-ին քննարկվել է Ազգային ժողովի Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություններում:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկումներին բյուջեի կատարողականի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնման, զբոսաշրջային ոլորտում սկսնակ նախագծերի ֆինանսավորման, պետական պատվերով մասնագետների պատրաստման ու աշխատանքի ապահովման գործիքակազմերի մշակման և բյուջեի ծախսային որոշ դրույթների մանրամասնման անհրաժեշտության վերաբերյալ:

Բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկումը կեզրափակվի հունիսի 23-ին՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել