Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան |armenpress.am|
18:29 - 22 հունիսի, 2020

Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իարվիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակամարաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը:

Նա արձանագրեց, որ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի: Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունը առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել