Արցախի ներդրումային հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի
18:18 - 22 հունիսի, 2020

Արցախի ներդրումային հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նոր կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի տարեցտարի կատարելագործվեն հիմնադրամի ունեցած գործիքակազմն ու տարբեր ծրագրերով առաջարկվող վարկային միջոցների մատչելիությունը:

Նախագահ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել նաև հիմնադրամի նոր գլխավոր տնօրենին` Էռնեստ Գրիգորյանին, և համոզմունք հայտնել, որ վերջինս պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները:

Արայիկ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ԱՆՀ նախկին գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել