Ինչ փոփոխություններ են առաջարկվում դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում |hetq.am|
14:57 - 22 հունիսի, 2020

Ինչ փոփոխություններ են առաջարկվում դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում փոփոխություններ կատարել։

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դպրոցի սովորողներին, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքով նրանք հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:

Նախատեսվող փոփոխությամբ՝ դպրոցի տնօրենի հավակնորդը հանդիպելու է սովորողների հետ զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկելու են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Եթե տնօրենի մրցույթի հավակնորդը չներկայանա քննարկմանը, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվելու է քվեարկություն։ Մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության այդ արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար։ Անդամները պարտավոր են լինելու քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին, իսկ քվերակության թեկնածու խորհրդների կողմից չընտրելու պարագայում՝ խորհրդում առաջադրած անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:

Բացի այդ, դպրոցի տնօրենն ընտրվելու է բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարծիքով՝ այս փոփոխությունը կբացառի մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների ուղղորդման կամ ճնշումներ գործադրելու հավանական փորձերը և առավել թափանցիկ, պատասխանատու կդարձնեն քվեարկության գործընթացը:

Նոր փոփոխությամբ՝ տնօրենի ընտրությանը նաև կարող է մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։ Ներկայացուցիչը մրցույթին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին, 1 աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել