Որտեղից են գալիս և ուր են գնում Հայաստանի ադամանդները․ խոհանոցային պնդումների հետքերով
 |fip.am|
15:09 - 21 հունիսի, 2020

Որտեղից են գալիս և ուր են գնում Հայաստանի ադամանդները․ խոհանոցային պնդումների հետքերով |fip.am|

fip.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 15-ին հրապարակել էր «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին» վերնագրով մի տեսաուղերձ, որում գործող իշխանություններին մեղադրել էր արտերկրից ադամանդներ ներմուծելու, Հայաստանում դրանք «հայկականացնելու» և այլ երկրներ աննախադեպ ծավալներով արտահանելու ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։

Մինասյանը նշել էր, որ 2020 թ. առաջին եռամսյակում մոտ 20 մլրդ դրամի ադամանդի ապօրինի արտահանում է իրականացվել։ Որոշեցինք պարզել, թե 2008 թվականից ի վեր՝ որ երկրներից և որքան ադամանդ է ներմուծվել Հայաստան և որքան արտահանվել։

Ինչպես հայտնի է, Հայաստանը չունի ադամանդի բնական պաշարներ և ադամանդագործությունը երկրում զարգանում է արտերկրից ներմուծված անմշակ ադամանդի մշակման և արտահանման հաշվին։

Որքան ադամանդ է ներմուծվել և արտահանվել

Գրաֆիկում ներկայացված է 2008-2019 թվականներին ադամանդի ներմուծման և արտահանման պատկերը դրամային արտահայտությամբ, որը տրամադրվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

 

 

Ինչպես տեսնում ենք, մինչև 2017 թվականը Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդների ծավալային տարբերությունը շատ մեծ չէ, սակայն 2017 թվականից սկսած, ադամանդի ներմուծման ծավալների աճին զուգահեռ, արտահանումը շարունակաբար նվազում է։ Իսկ արդեն նախորդ տարի 71․6 մլրդ ընդհանուր արժեքով ներմուծման դիմաց երկրից արտահանվել է ընդամենը 26 մլրդ դրամի ադամանդ։ Եթե դա վերածենք քանակի, ապա նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 707 հազար կարատ ադամանդ, իսկ արտահանվել ընդամենը 225 հազար կարատ։

Որտեղի՞ց է ներմուծվում ադամանդը և որ երկրներ է արտահանվում

Տեսնենք, թե որ երկրներից է Հայաստանը ներմուծում և դեպի որ երկրներ է ուղարկում ադամանդը, և ինչ փոփոխություններ են կատարվել առևտրային գործընկերների ցանկում։

 

 

Հայաստանն ադամանդ ներմուծում է հիմնականում Բելգիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Գրաֆիկում հստակ երևում է, որ մինչև 2017 թվականը Հայաստան ներմուծվող ադամանդի առյուծի բաժինը հասնում էր Բելգիային։ Տարիների ընթացքում, սակայն, Բելգիային փոխարինել է Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղից վերջին 3 տարվա ընթացքում ներմուծվել է ընդհանուրի 40 տոկոսից ավելին։ 

Բացի այս երկրներից, Հայաստանն ադամանդ է ներմուծում նաև ՌուսաստանիցՇվեյցարիայիցՀնդկաստանից և այլ երկրներից։

 

Շարունակությունը՝ fip.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել