ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով |armenpress.am|
13:28 - 20 հունիսի, 2020

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով: Արդեն 4 օր շարունակ երկրում նոր դեպքերի թիվը 8 հազարից չի անցնում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Շտաբի տվյալների համաձայն՝ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 576 հազար 952: Օրվա կտրվածքով աճը կազմում է 1.4 տոկոս: Ընդհանուր Ռուսաստանում ներկայում շարունակում է բուժում ստանալ 234 հազար 358 մարդ:

Վերջին մեկ օրում ապքինվածների թիվն ավելացել է 10 հազար 186-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 334 հազար 592: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 161 մարդ: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 8 հազար 2:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել