2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, այժմ ամբողջը Արցախը պաշտպանված է․ Արայիկ Հարությունյան |panarmenian.net|
13:10 - 20 հունիսի, 2020

2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, այժմ ամբողջը Արցախը պաշտպանված է․ Արայիկ Հարությունյան |panarmenian.net|

panarmenian.net: 2016 թվականին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ Արցախը կերազեր ունենալ այն նույն զենքերից, որոնք ձեռք է բերել 2019-ին, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրայինի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։

Նա արձագանքել է 2019-ին ձեռք բերված զինատեսակների մասին քննադատությանը, որտեղ նշվում է, թե դրանք թանկ էին ու ոչ այնքան լավը։ Հարությունյանը շրջադարձային է համարել այդ ձեռքբերումը՝ հակառակ քննադատությանը։

«Իհարկե, 2016-ին օդային հարված տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր վստահ հայտարարում եմ, որ ոչ միայն ամբողջ Ստեփանակերտի, այլ Արցախի օդն է պաշտպանված։ Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն, իրենց նշած, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են։ Բացի դրանից նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, այսօր օգտագործում ենք։ Գիտեք, ամենախոսելին մեզ համար օդն էր»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ վտանգը կար նաև 1992-1994 թվականներին։

Հարությունյանը նշել է նաև, որ առաջնագիծն այսօր անգամներով ավելի անվտանգ է, քան երբևէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել