ՄԻՊ-ն անդրադարձել է վարչապետի ընտանիքին համացանցում վիրավորելու մասին պատգամավորի դիմումին
21:30 - 19 հունիսի, 2020

ՄԻՊ-ն անդրադարձել է վարչապետի ընտանիքին համացանցում վիրավորելու մասին պատգամավորի դիմումին

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ համացանցում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, այն է՝ երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Այս մասին  Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

Հովսեփյանի խոսքով՝ պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:

«Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երեւույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։

Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը:

Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջեւ հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:

Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները»,- գրել է Հովսեփյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել