ՌԴ իշխող կուսակցությունը մտահոգված է ԲՀԿ շուրջ զարգացումներով |panarmenian.net|
14:21 - 19 հունիսի, 2020

ՌԴ իշխող կուսակցությունը մտահոգված է ԲՀԿ շուրջ զարգացումներով |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը մտահոգություն է հայտնել գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» շուրջ զարգացումներով։ Այդ մասին ասվում է Գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության գծով հանձնաժողովի հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի օրենքին համապատասխան՝ հարգելով քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատությունը:

«Առոջնորդվում ենք այն դրույթով, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ հաղթահարել առաջացած առճակատումը, որը մեծ արձագանք է ստացել ՀՀ սահմաններից դուրս», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «Միասնական Ռուսաստանը» և ԲՀԿ-ն գործակցում են 2008-ից։

Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել