Քոչարյանը լքեց Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով |armenpress.am|
15:15 - 17 հունիսի, 2020

Քոչարյանը լքեց Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով |armenpress.am|

armenpress.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունիսի 17-ին Վերաքննիչ դատարանում միջնորդեց, որպեսզի Քոչարյանը լքի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով։

 «Քոչարյանը ցանկանում է լքել նիստերի դահլիճը զուտ իր առողջական վիճակից ելնելով։ Ավելորդ անգամ իր առողջությունը վտանգի տակ չդնելու համար։ Կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ»,- ասաց Ալումյանը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց միջնորդությունը և Քոչարյանը Քրեակատարողական աշխատակիցների ուղեկցությամբ լքեց նիստերի դահլիճը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել