ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության |armenpress.am|
11:06 - 17 հունիսի, 2020

ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցյալ տարի երկու հեռուսատընկերություն պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար, նրանցից մեկը, սակայն, բողոքարկել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Անցյալ տարի առաջին անգամ հանձնաժողովի պատմության ընթացքում երկու հեռուսատընկերություն պատժվել է կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար: Առաջին անգամ օրենսդրության մեջ եղած նորմը կիրառել ենք: Մեկը եղել է մարզային հեռուստաընկերություն, մյուսը՝ հանրապետական սփռման: Մի հեռուստաընկերությունն իր մեղքն ընդունեց, մյուսը՝ վարչական հայցով դիմեց դատարան և բողոքարկում է մեր որոշումը»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դա հիմնավորում է իր այն պնդումը, որ բռնության տեսարան չափորոշիչը հիմնավորելը և հեռուստաընկերություններին պատիժ ներկայացնելը շատ դժվար է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել