Շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Մխիթար Հայրապետյան
20:03 - 16 հունիսի, 2020

Շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Մխիթար Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մեկուկես տարվա օրենսդիր գործունեության ընթացքում իր գործընկերների և իր կողմից երկրորդ մայր օրենքն է ներկայացվում։

«Ուրախ եմ հայտնելու, որ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Վահագն Թևոսյանի, Արթուր Մանուկյանի և Արման Եղոյանի հետ միասին շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել