ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված մշտադիտարկում է իրականացրել  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տեսչական մարմնի աշխատակիցները մանկապարտեզներում վերահսկողություն են իրականացնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։ Ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն, իսկ թերացումների շուտափույթ վերացման վերաբերյալ  տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են  համապատասխան ցուցումներ և խորհրդատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։