Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. ԱԺ պատգամավոր |armenpress.am|
17:32 - 16 հունիսի, 2020

Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի միջազգային օրակարգի բաղկացուցիչ մաս: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստում, նշելով, որ այս օրերին լրանում է Ադրբեջանի կողմից Շահումյանի հայաթափման 28-րդ տարելիցը:

«Մեր միջազգային գործընկերների հետ տարվող քաղաքականության համատեքստում շատ կարևոր է ցույց տալ Ադրբեջանի իրագործած քաղաքականության շարունակականությունը, որի վառ օրինակներից մեկը Շահումյանում տեղի ունեցած դեպքերն են: Հետագա մեր գործունեության ընթացքում շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային օրակարգի կարևոր և բաղկացուցիչ հարց»,- ասաց Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել