ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը |azatutyun.am|
15:16 - 16 հունիսի, 2020

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու հարցով փակ, գաղտնի քվեարկությանը։

ԲՀԿ-ի վերաբերյալ տեղեկությունը հայտնել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, իսկ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը խորհրդարանի ամբիոնից հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:

Քվեարկությունը կմեկնարկի 15։00-ին, արդյունքների մասին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կհայտնի 16։30-ին վերսկսվող նիստի ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել