Հո ես իմ ձայնը չեմ կտրելու․ Ծառուկյանը գնաց ԱԱԾ՝ հարցաննության |a1plus.am|

13:13 - 16 հունիսի, 2020

a1plus.am: «Մինչև իմ ձայնը չեմ կտրելու, իրականությունը ներկայացնելու եմ»: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցը այս պահին քննարկվում է Ազգային ժողովում:

Ծառուկյանը պնդում է՝ այսօր Հայաստանում փորձում են վախի մթնոլորտ ստեղծել.

«Ամբողջ ներքին զորքերը սահմանից բերել են ու իրենք խոսում են, որ ժողովրդի հարյուր տոկոսանոց վստահություն ունեն»:

Ծառուկյանը պնդեց, որ եթե իրեն կալանվորեն, ոչ միայն ամբողջ թիմը, այլ նաև համակիրները շարունակելու են ամեն ինչ անել:

ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին սպասում էին ԱԺ բակում: Ծառուկյանը նրանց հետ գնաց ԱԱԾ՝ հարցաննության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել