Ծառուկյանն ասաց գրի, ես էլ գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ` ես ամենաանբարոյական մարդն եմ |lragir.am|
11:59 - 16 հունիսի, 2020

Ծառուկյանն ասաց գրի, ես էլ գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ` ես ամենաանբարոյական մարդն եմ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ։

Պարոն Ազիզյան, նախօրեին ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԺ պատգամավորների նամակներն ուղղված Ծառուկյանին: Այնտեղ կա նաև Ձեր նամակը: Ինչպե՞ս եք գնահատում դա:

Ի՞նչ նամակ, որ ես դավաճա՞ն եմ: Ես իրեն գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ քո հետ եղած ժամանակ, ես ամենաանբարոյական մարդն եմ: Հիմա էլ եմ ասում, ես երբեք չեմ դավաճանել իրեն:

Ծառուկյա՞նն էր ստիպել, թե Դուք Ձեր ցանկությամբ եք գրել այդ նամակը:

Ինձ ո՞վ կարող է ստիպել։ Պարզապես իրենք իմ մասին ուրիշ կարծիքի էին՝ մտածելով, որ ես ուրիշ թևից եմ: Ես էլ ասել եմ՝ ես էդ մարդը չեմ, որ մեկի կողքը լինեմ ու դավաճանեմ, ես այդպիսի խառնվածք չունեմ:

Փաստորեն հավատարմության երդում է Ծառուկյանը պահանջել Ձեզնից:

Դե հա, որ վաղը հանկարծ մի բան լինի, ընկերություն է, բան է, ասի՝ տեսեք, ինչ է գրել, հիմա էլ իմ նկատմամբ տենց վատ բաներ է անում: Մտածում էր, որ ես կարող է վատ բաներ անեմ, բայց ես էդ մարդը չեմ: Ես կյանքում իմ ասածը չեմ դրժում:

Իսկ դուք բարոյակա՞ն եք համարում, որ նման նամակներ են պարտադրում գրել քաղաքական գործիչներին:

Ինձ չեն պարտադրել: Ես այնպիսի մարդ եմ, որ եթե մեկին գովում եմ, հավատարիմ եմ, ես չեմ կարող դավաճանի պիտակ կրել: Հիմա չեմ ուզում ասել, թե ինչ էին ասում, թե ում մարդն եմ: Ասաց՝ բա որ խնդրեմ՝ դա կգրե՞ս: Ասի՝ ինչի՞դ է պետք: Ասաց՝ դե գրի, էլի: Ես էլ գրեցի, որ եթե ես դավաճանական բան անեմ, ուրեմն ես ամենաանբարոյական տղեն եմ:

Եթե ձեզ կասկածում են, արժե՞ր այդ գնով կասկածը փարատել: Արդյոք դա ճիշտ էր իր կողմից:

Ես 12 հոգու մեջ, որտեղ կային ավելի ջահելներ, ամենից շատ ձայնը ես էի հավաքել, ուզում էին ես չլինեմ խորհրդարանում: Ես էլ ասացի՝ չէ, ես առաջին տեղն եմ գրավել, ես պետք է լինեմ: Ասաց՝ դե որ պետք է լինես, ուրեմն պետք է հավատարիմ լինես: Ես ասացի՝ որ ով ուզում է լինի, ես չեմ կարող սրիկայություն անել:

Փաստորեն Ծառուկյանը նվաստացնելով էր փորձում քաղաքական գործիչներին քաղաքականության մեջ պահել:

Չէ, չկա էդպիսի բան: Ուղղակի իրենք կասկածում էին, որ ես ուրիշ թևից եմ, եկել եմ մտել եմ, որ խառնեմ: Ես էլ ասացի՝ տենց բան չկա:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել