Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպման ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գոյություն ունեցող ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական, սոցիալական և առողջապահական մարտահրավերները համաչափ լուծելու ուղղությամբ, և ներկայացրել է «EU4Business» (ԵՄ-ն բիզնեսի համար) ծրագրով ընթացիկ, ինչպես նաև նոր աջակցության մանրամասները Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին:

ԵՄ-ն և իր անդամ պետությունները միասին աշխատում են TeamEurope մոտեցմամբ, աջակցելու՝ հայ ժողովրդին և բիզնեսին միջնաժամկետ տնտեսական վերականգնման և հակաճգնաժամային միջոցառումների ուղղությամբ։ Այդ նպատակով ԵՄ-ն և Հայաստանը համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ՝ ԵՆԲ, ՎԶԵԲ, Գերմանական զարգացման բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը, «Finance in Motion» ընկերությունը, ԱՄՀ-ը, ՀԲ-ն, ՏԶՀԿ-ն։