Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․փաստաբան |pastinfo.am|
15:02 - 15 հունիսի, 2020

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու համար որևէ հիմք չկա: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը: 

«Քրեական հետապնդումը բացարձակ ապօրինի և անթույլատրելի է, որովհետև իրենց թե՛ հայտարարություններում, թե՛ մեկնաբանություններում տեղ գտած մտքերից հստակ կարող ենք պնդել, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ սկսվել է բացահայտ քրեական հետապնդում: Իրավաբանության մեջ ունենք նաև «քողարկված» քրեական հետապնդում հասկացությունը, բայց այս դեպքում, նրանք նույնիսկ չեն փորձում այդ եղանակով շարժվել առաջ»,- նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում սովորական բան է դիտարկվում, որ սկզբից բացահայտ պնդումներ են անում, հետո քրեական գործեր են հարուցում, բայց դեռ այդ քրեական գործերի ճակատագիրը մշուշոտ է, քանի որ պետք է բազմակողմանի քննություն ընթանա:

«Մենք որևէ կասկածի նշույլ անգամ չունենք, որ Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործերի հետ կարող էր որևէ առնչություն ունենալ։ Վստահ ենք, որ նա որևէ առնչություն չունի և չէր կարող ունենալ և համոզված ենք, որ արդարադատությունը կվերականգնվի։ Հասարակ օրինակ բերեմ՝ պարոն Ծառուկյանն արդեն երկար տարիներ է իր բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները հանձնել է հավատարմագրային կառավարման, մարդիկ այս պահին ինչ-որ ապօրինի խաղատան թեմա են բարձրացնում, լավ, հարգելիներս, անձն ունի կառավարիչ, ինքն ուղղակի դիվիդենտ է ստանում, այսինքն՝ որևէ անուղղակի, ուղղակիի,միջնորդավորված չի մասնակցում այդ բիզնեսների կառավարմանն ու ղեկավարմանը։ Պարբերաբար ստուգումներ են եղել այդ կազմակերպություններում, նաև այս իշխանության ժամանակ և հիմա ինչ, մեզ ուզում են համոզել, որ, եթե խախտումներ են տեղի ունեցել, իրենք այդ խախտումները չեն տեսել »,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկությանը, փաստաբանը նշեց, որ դիմել են դատարան՝ խուզարկության մասին որոշման, քննիչի միջնորդության և դրան կից փաստաթղթերը ձեռք բերելու, որ բավարար տվյալներ ունենալով ՝ հնարավորություն ունենան խուզարկություններ կատարելու թույլտվության վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկության ընթացքում առգրավել են քրեական գործերի հետ առնչություն չունեցող իրեր։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել