Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ  իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում,  2020 թվականի մայիսի 04-ից 08-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրվել է թվով 26 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 7.073.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, դեպքով նշանակվել է 640.000 դրամի չափով վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 19 դեպք, 16-ով հաշվարկվել է 7.022.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, 4-ով հաշվարկվել է 51.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140 000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Իրականացվել է թվով 1 ստուգում, որի արդյունքում նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք:

 ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (2.333.400 դրամի չափով վարչական տուգանք): 

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 656.446 դրամ: