100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել․ Ոստիկանություն |azatutyun.am|
16:27 - 14 հունիսի, 2020

100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել․ Ոստիկանություն |azatutyun.am|

azatutyun.am: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի է այսօր Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ-ի դիմաց հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել