ԲՀԿ խմբակցության պատգամավորները փակել էին փողոցը. ոստիկանները հեռացրեցին նրանց դեպի մայթ
 |armtimes.com|
14:50 - 14 հունիսի, 2020

ԲՀԿ խմբակցության պատգամավորները փակել էին փողոցը. ոստիկանները հեռացրեցին նրանց դեպի մայթ |armtimes.com|

armtimes.com: ԱԱԾ շենքի մոտ շարունակվում են բողոքի ցույցն ու ոստիկանական գործողությունները: Արդեն բերման են ենթարկվել տասնյակ անձինք: ԲՀԿ խմբակցության պատգամավորները փակել էին փողցը՝ նստելով հենց փողոցի կենտրոնում:

Ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ խնդրեցին նրանց բացել փողոցը, այնուհետ՝ նրանց հեռացրեցին դեպի մայթ: Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը վատացել է: Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ոստիկանները տարել են պատգամավոր Ջանիբեկ Հարյապետյանին: Նա պահանջում է անհապաղ ազատ արձակել վերջինիս: 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին բերման չեն ենթարկել, բաժին չեն տարել, այլ հեռացրել են հավաքի վայրից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել