Էս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ անեն և վախեցնեն․ Ծառուկյան |news.am|
12:42 - 14 հունիսի, 2020

Էս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ անեն և վախեցնեն․ Ծառուկյան |news.am|

news.am: Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում  են ճնշում գործադրեն, շանտաժ անեն եւ վախեցնեն։ Այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո։

«Բայց ես էսօր որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Հարգելի ժողովուրդ, ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ  համաձայնել: Ամենակարեւորը` ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի»,– ասաց նա։

Դրանից հետո Ծառուկյանը գնաց Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել