Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում  |armenpress.am|
19:02 - 13 հունիսի, 2020

Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այս մասին հունիսի 13-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց` Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: 

«Նույն կամ մոտակա հասցեները վարակի ծագման հիմնական աղբյուր են: Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն, արդեն մի քանի օր է, ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի և շնորհակալություն հայտնեց կանոնները պահպանող քաղաքացիներին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել