Վարչական տուգանքները չեղարկելու խոսակցություններն անհիմն են. բոլորը ենթակա են վճարման. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
18:38 - 13 հունիսի, 2020

Վարչական տուգանքները չեղարկելու խոսակցություններն անհիմն են. բոլորը ենթակա են վճարման. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Վերջին օրերին շրջանառվում են խոսակցություններ, համաձայն որոնց՝ հակահամաճարակային կանոնների չպահպանման համար կազմված արձանագրությունները ենթական չեն իրականացման, այսինքն՝ վարչական տուգանքները չեղարկվելու են: Նման բան չկա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո մեկնարկած ճեպազրույցի ժամանակ:

«Այն վարչական տուգանքները, որոնք մինչ այժմ կիրառվել են չեն չեղարկվելու: Դրանք պետք է վճարվեն, չնայած այն հանգամանքին,  որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ կանոնները պահանելը: Բայց, եթե քաղաքացիները իրավախախտում են թույլ տալիս, ապա  դրանից պետք է բխի պատասխանատվություն»,-ընդգծեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել