Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել
18:18 - 13 հունիսի, 2020

Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 13-ին՝  ժամը 16։08-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4  բալ։ Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել