Վարչապետի մասնակցությամբ բրիֆինգին ներկա կլինեն նաև Տիգրան Ավինյանն ու ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը |armtimes.com|
16:41 - 13 հունիսի, 2020

Վարչապետի մասնակցությամբ բրիֆինգին ներկա կլինեն նաև Տիգրան Ավինյանն ու ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը |armtimes.com|

armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո այսօր՝ ժամը 18:00-ին հանդես կգա բրիֆինգով, որին կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Այս մասին տեղեկացրել է վարաչպետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բրիֆինգի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները կպատասխանեն երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը, ինչպես միշտ յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով: Այդ հարցերը կհնչեցվեն ուղիղ եթերում:

Բրիֆինգն ուղիղ եթերում հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ բաց կապուղիով, ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել