Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|
11:14 - 12 հունիսի, 2020

Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից 2019 թվականի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, աճել են 22%-ով:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Առողջապահության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից ծախսել է 97,6 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 96%-ը: Սկզբնական ծրագիրը մոտ 89 մլրդ դրամ էր: 2019 թվականին 2018 թվականի համեմատ, առողջապահության բնագավառի հատկացումները աճել են 22%-ով»,- ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ Առողջապահության նախարարությունը 2019 թվականին իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 64 միջոցառում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել