Եվրահանձնաժողովն առաջարկել է հուլիսի 1-ից բացել ԵՄ արտաքին սահմանները․ Հայաստանը առաջին փուլի երկրների ցանկում չէ |hetq.am|
10:02 - 12 հունիսի, 2020

Եվրահանձնաժողովն առաջարկել է հուլիսի 1-ից բացել ԵՄ արտաքին սահմանները․ Հայաստանը առաջին փուլի երկրների ցանկում չէ |hetq.am|

hetq.am: Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է հուլիսի 1-ից բացել Միության արտաքին սահմանները՝ ոչ պարտադիր ուղևորությունների համար, այդ թվում նաև զբոսաշրջային։ Այդ մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական կայք էջից։

Առաջին փուլում Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ տարածք մուտք գործելու թույլտվություն տալ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի բնակիչներին։ Հետագայում երկրների ցանկը կընդարձակվի՝ հիմնվելով օբյեկտիվ չափանիշների վրա, որոնք կհստակեցվեն ավելի ուշ։ Արևելյան Եվրոպայի երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ներառված չեն առաջին փուլի երկրների մեջ։ 

Մյուս երկրների համար առաջարկվում է հուլիսի 1-ից ընդլայնել այն հիմքերի ցանկը, որոնց միջոցով տվյալ երկրների բնակիչները կկարողանան ժամանել Եվրոպական միություն։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովը առաջարկում է չեղարկել ուսանողների և այն արտասահմանցիների վրա կիրառվող սահմանափակումները, որոնք ԵՄ են մեկնում աշխատանքային նպատակներով։ Եվրահանձնաժողովը առաջարկում է նաև հուլիսի 15-ից չեղարկել բոլոր տիպի հսկողությունները ԵՄ ներքին սահմաններին։  

ԵՄ արտաքին սահմանները փակ են մարտի կեսերից։ Միության տարածք կարող են մուտք գործել միայն ԵՄ քաղաքացիները և անդամ պետության կացության իրավունք ունեցողները, ինչպես նաև դիվանագետները և այն ընկերությունների աշխատակիցները, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել