Ով առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում փրկել ժողովրդին ու Արցախը․ Ռուբինյան
 |lragir.am|
22:15 - 11 հունիսի, 2020

Ով առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում փրկել ժողովրդին ու Արցախը․ Ռուբինյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Պարոն Ռուբինյան, ԱԺ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը պահանջում է կառավարության հրաժարականը 100 տոկոսով: Նրանց պատգամավորները նշում են նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրաժարականի մասին: Դուք ինչպես եք գնահատում այս հայտարարությունը:

Հայստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ճգնաժամ է, և այդ պայմաններում, երբ կառավարությունը և հանրության գիտակից շատ ներկայացուցիչներ կենտրոնացած են համավարակի դեմ պայքարում, տարբեր ուժեր, և դրանց շարքը համալրեց նաև Ծառուկյանը, կարծել են, որ հարմար ժամանակ է փորձել քաղաքական ինչ-որ գործողություններ ծավալելու: Սա, կարծում եմ, ամոթալի իրողություն է։ Փառք Աստծո, որ վարչապետն առողջացավ, և որոշակի հույս է նշմարվում, որ համաճարակի տարածման տեմպերը փոքրանում են, բայց, միևնույն է, մենք համաճարակի դեմ պատերազմի մեջ ենք, և նրանց արածը այն ամենապետականամետ քայլը չէ, որ կարելի էր անել: Բացի այդ, արդեն ակնհայտ է դառնում, որ նրանց այդ քայլի մոտիվներից մեկն այն է, որ կան մի շարք քրեական գործեր, որոնցով պարոն Ծառուկյանը, ըստ էության, անհանգստացած է: Եթե նկատեցիք, պարոն Ծառուկյանը նաև Արցախի հարցի մասին էր խոսում և իր անհանգստությունը հայտնում, և սա շատ գեղեցիկ կերպով տեղավորվում է ՀՀ քաղաքական դաշտում արդեն ավանդույթ դարձած մի կոնտեքստի հետ, որ ով այս կամ այն կերպ առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում է Արցախի հարցի վերաբերյալ գույժեր հայտնել և փորձում է փրկել ժողովրդին ու Արցախը: Սա շատ պարզ իրավիճակ է, բայց միաժամանակ ամոթալի իրավիճակ է: Այս պահի դրությամբ կառավարությունն ու իշխող մեծամասնությունը ունեն մեկ առաջնահերթություն, դա հակահամաճարակային պայքարն է և քարոզելը, համոզելը, խնդրելը, տեղ-տեղ ստիպելը, որ քաղաքացիները պահպանեն երեք պարզագույն կանոնները՝ դիմակ կրել, հաճախակի ախտահանել ձեռքերը, չդիպչել դեմքին և պահպանել սոցիալական հեռավորություն:

ԲՀԿ-ականները հայտարարում են, թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն այսքան ծանր տանում Գագիկ Ծառուկյանի ասածը, երբ ինքը 1,5 տարի առաջ ասում էր 97 տոկոսով կառավարությունը պետք է փոխվի, այդ ժամանակ «Իմ քայլի» ներկայացուցիչները դա ծանր չէին տանում և չէին արձագանքում:

Նախ, իշխանության ներկայացուցիչները ծանր չեն տանում, և չեմ կարծում, թե պարոն Ծառուկյանն այնպիսի գործիչ է, ում ասածները պետք է ծանր տանել: Բայց կրկնում եմ, կա մի համատեքստ: Հիշենք, թե այդ հայտարարությունը երբ է արվել, երբ Հայաստանում համաճարակի աճի տեմպերը շատ բարձր էին, երբ շատ կարևոր պահ էր, երբ վարչապետը վարակված էր և մեկուսացած: Եվ այդ պայմաններում, երբ գլխավոր խնդիրը հակահամաճարակային պատերազմն է, հանկարծ մի շարք ուժեր, շատ հայտնի ուժեր սկսում են բարձրացնել կառավարության և վարչապետի հրաժարականի հարց: Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները այս պահվածքը կհամարեն պատասխանատու պահվածք, և ես  վստահ եմ, որ համաճարակի հաղթահարումից հետո քաղաքական գնահատականներ կհնչեն այս անձանց և շրջանակների գործունեության վերաբերյալ:

Ավելին՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել