ՌԴ-ն խնդիր չի տեսնում ՀԱԷԿ-ի շահագործման աշխատանքների համար ՀՀ պետբուջեից գումարի հատկացման հարցում |armenpress.am|
18:56 - 11 հունիսի, 2020

ՌԴ-ն խնդիր չի տեսնում ՀԱԷԿ-ի շահագործման աշխատանքների համար ՀՀ պետբուջեից գումարի հատկացման հարցում |armenpress.am|

armenpress.am: Մեծամորի հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները դեռ շարունակվում են։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ոչ կոռեկտ համարեց մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը հրաժարվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար ռուսական վարկավորումից։ Նրա խոսքով՝ վարկի մեծ մասը՝ 270 մլն դոլարից 200 մլն-ն արդեն ծախսվել է։

«Ցավոք, աշխատանքները չեն ավարտվել մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի վերջը։ Պատճառների մասին չեմ խոսի, դրանք տարբեր են։ Այս ամենից հետո հարց ծագեց՝ երկարաձգել վարկը։ Այդ կապակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել և անցկացվում մեր երկրների ֆինանսների նախարարությունների միջև։ Որքանով տեղյակ եմ, դեռևս պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել և հարցն էլ դեռ փակված չէ»,- նշեց Կոպիրկինը։

 

Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ի սեփական միջոցների ներգրավման հարցում ռուսական կողմը որևէ հարց չունի և հետագայում կատարվելիք աշխատանքների պարամետրերն արդեն համաձայնեցված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել