Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով
09:06 - 11 հունիսի, 2020

Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով

Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու  Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:

Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լրատվական ծառայություը:

Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով:

Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել