Հունիսի 12-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսում է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որը տեղի կունենա 18։00-ին
21:46 - 10 հունիսի, 2020

Հունիսի 12-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսում է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որը տեղի կունենա 18։00-ին

ՌԴ–ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

Դեսպանությունը հայտնում է, որ հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 11-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի հունիսի 12-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել