Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետեւ փոխկապակցված չէ իշխանության հետ. Պապիկյան
 |armtimes.com|
20:44 - 08 հունիսի, 2020

Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետեւ փոխկապակցված չէ իշխանության հետ. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com:  Հարատեւ պաշտոնավարում ենք ակնկալու՞մ։ Իմ պաշտոնը, եւ ցանկացած պաշտոն զբաղեցնող պաշտոնյա այսօր կարող է պաշտոնավարել, վաղն ավելի արդյունավետ պաշտոնավարող թեկնածու կունենանք, նա կպաշտոնավարի։

Այս մասին այսօր ասաց Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շատ արագ չեն փոփոխվում երկու կարեւոր ուժային կառուցների՝ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության պետերի պաշտոնյաները։ Նա նաեւ չկիսեց այն տեսակետը, թե պաշտոնյաներն արագ են փոփոխվում։ Հարցին, թե ի՞նչի արդյունքում է կայացվել որոշումը եւ արդյո՞ք եղել են դժգոհություններ, նախարարը պատասխանեց, որ կոնկրետ դժգոհությունների մասին հիմա խոսել չի կարող։ Նա ասաց, որ իր գործընկերների հետագա պաշտոնավարումը, մի մասինը, գուցե, իրենց ցանկությամբ, մի մասինը՝ վարչապետի որոշմամբ, այլեւս նպատակահարմար չի համարվել։ Պապիկյանը շեշտեց, որ պատճառները տարբեր են, առաջիկայում վարչապետը կխոսի դրանց մասին։

Հարցին, թե իր համար խնդրահարո՞ւյց է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվեր, ասենք, մեկ տարի հետո, Պապիկյանը պատասխանեց. «Ինձ համար որեւէ խնդիր չի առաջացնում հանրության ձայնը լսելը: Հիմա մենք կունենանք այդ անհրաժեշտությունը մեկ տարի հետո, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը: Տարբեր իրավական ճանապարհներ կան, որը թույլ կտա առկա խնդիրը լուծել»:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ու կառավարությանը հայտնած անվստահությանը, Պապիկյանն ասաց. «Առողջ քննադատությունը կարող է բերել պետության համար դրական փոփոխությունների եւ արդյունքների։ Թե ինչ նպատակներով է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում կամ միավորման ինչ ակնկալիքներ ունի, դա արդեն իրենց խնդիրն է։ Իսկ ԲՀԿ նախագահը, կարծում եմ, եթե մի օր կառավարություն ձեւավորի, այն ժամանակ թող խոսի կառավարության 100 տոկոսի հրաժարականի մասին, որովհետեւ դա իր լիազորությունների տիրույթում չէ»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ յուրաքաչնյուր քաղաքական հայտարարություն էլ իրավունք ունի գոյություն ունենալ, բայց եւ դա չի նշանակում, որ այն իրականություն է։ Նրա խոսքով՝ դա անձամբ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի խնդիրն է. «ՀՀ քաղաքացիները իրենց վստահության քվեն են տվել մեր քաղաքական ուժին ու մենք պաշտոնավարելու ենք ՀՀ քաղաքացու շահի համար»:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն օօլիգարխ է, թե՝ սեփականատեր, Պապիկյանը պատասխանեց, որ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ։ Սա այն պարզ պատճառով, որ որեւէ կերպ փոխկապակցված չէ իշխանության հետ։ «Գագիկ Ծառուկյանի օլիգարխ կամ սեփականատեր լինելու այդ հարցը մեծապես կապված է այդ տերմինի բացման հետ, այսինքն՝ անձն ու իր կարողությունները չեն փոխվել, սակայն օլիգարխիկ համակարգի փոխկապակցվածությանը իշխանության հետ այլեւս գոյություն չունի»,- պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ գուցե հենց սա է իր գործընկերների մտահոգության պատճառը։ Այն, որ չեն կարողանում ինչ-որ կոմպրոմիսներ գտնել իշխանության հետ։ 

 



 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել