Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտակ Դավթյանի ազատմանը
 |lragir.am|
19:15 - 08 հունիսի, 2020

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտակ Դավթյանի ազատմանը |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում անդրադարձավ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Արտակ Դավթյանի հեռացմանը՝ այն պատճառաբանությամբ, որ նա արտակարգ դրության ժամանակ որդու համար հարսանյաց խնջույք էր կազմակերպել իր առանձնատանը։

«Ես ուզում եմ  երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին և նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն։ Ես էլի ուզում եմ ասել, որ որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում։ Բայց գալիս ու հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգ ու կանոնը արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ։ Ես ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ՝ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ։ Եվ էլի ուզում եմ հստակ արձանագրել՝ առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերենք մեր քաղաքացիներին ու հաղթահարենք այս ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է պաշտոններից հեռացված ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին և ԳՇ պետին, Փաշինյանն ասաց․ «Ես չեմ կարծում, թե ՀՀ-ին ու հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտենցիալը սպառված է։ Եվ ըստ իրավիճակի հնարավոր եմ համարում, որպեսզի քննարկենք նաև հետագա ծառայությունների հարցը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել