Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը |hetq.am|
10:35 - 08 հունիսի, 2020

Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը |hetq.am|

hetq.am: «Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։

Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։

Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, մեր հրապարակումից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հոդվածում հրապարակված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը՝ հավաստիացնելով, որ գրանցումն իրականացվել է առանց խախտումների։

Մենք հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ախտահանիչ միջոցները համարվում են կոսմետիկ միջոց։ Հարցմանը կցել էինք Հայաստանում գրանցված ապրանքների հավաստագրերը և պիտակները։

Նախքան բուն պարզաբանմանն անցնելը, ուզում ենք ներկայացնել մի քանի կարճ տեղեկություն հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցների մասին։

  • Հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցները տարբեր գործառույթներ են իրականացնում․ հակաբակտերիալը` (antibacterial) պայքարում է «բակտերիաների» դեմ, ախտահանիչը՝ («dezinfection») ինֆեկցիաների,  (վիրուսների) վարակների դեմ։ Կորոնավիրուսը կամ COVID-19 կամ SARS-CoV-2 վարակի տեսակ է։ Եթե «ալկոգել»-ի նպատակը կորոնավիրուսից պաշտպանելն է, այն պետք է լինի ախտահանիչ։

 Բակտերիաները միաբջիջ կենդանի օրգանիզմ են, որոնք կարող են ինքնուրույն ապահովել իրենց կյանքի բոլոր փուլերը: Իսկ վիրուսները մակաբույծ են: Դրանք չեն կարող ինքնուրույն գոյատևել, ուստի վիրուսները «սնվում են» օտար բջիջներով (մարդու, կենդանիների, նույնիսկ՝ բույսերի):

  • Խնամքի միջոցը չի կարող լինել ախտահանիչ։ Հակաբակտերիալ միջոցը՝ կարող է լինել խնամքի միջոց։ Օրինակ՝ օճառները, քսուկները, հեղուկներն ու գելերը կարող են լինել հակաբակտերիալ։

  • Ախտահանիչ միջոցները ենթակա են պետական գրանցման, հակաբակտերիալ կոսմետիկ միջոցները՝ «սերտիֆիկացման»։

  • Ախտահանիչ միջոցները Հայաստանում վերահսկվում են Առողջապահության նախարարության կողմից, հակաբակտերիալ միջոցները՝ Շուկայի անվտանգության տեսչական մարմնի։

Բակտերիայի և վարակի տարբերության մասին գիտեն բոլոր բժշիկները։

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, սակայն, այս տարբերությունը հրապարակման մեջ չի նկատել․ մայիսի 6-ին ՍԱԻ-ը  հայտարարություն է տարածել՝ «ի պատասխան Hetq.am կայքում» տպագրած հոդվածի վերնագրով, որտեղ նշել է, որ հոդվածում հրապարակված «որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը»։

Մասնավորապես հայտարարության մեջ նշել է, որ «330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի միջոցները, անկախ նրանից օժտված են հակաբակտերիալ հատկությամբ, թե ոչ՝ հանդիսանում են ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»։ Նույնը գրել էր նաև «Հետք»-ը․ ոչ մի հակառակ պնդում։

«Տեղեկացնում ենք նաև, որ մաշկի խնամքի միջոցների փորձանմուշները նախօրոք ենթարկվում են լաբորատոր փորձարկման, և դրական արդյունքների հիման վրա գրանցվում են համապատասխանության հայտարարագրերը»:

Նախ նշենք, որ եթե նույնիսկ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը (ինչպես նաև՝ «Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ»-ը) «ալկոգելերը»՝ ձեռքի հակաբակտերիալ ախտահանիչ միջոցները «գրանցել է» որպես կոսմետիկ միջոց, ապա դարձյալ սխալ ընթացակարգով է իրականացրել՝ փորձաքննելով միայն 4 ցուցանիշ։ Ավելին, լաբորատորիան ամբողջությամբ չի ապահովում կոսմետիկ միջոցների համար սահմանված բոլոր փորձարկումների կատարումը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս խախտումը նույնպես հաստատում է․ ԵՏՀ մամուլի դեպարտամենտից մեր հարցմանը պատասխանել են, որ թեև «հակաբակտերիալ հատկություններ ունեցող ձեռքի խնամքի միջոցները» կարող են գրանցվել և իրացվել իբրև կոսմետիկ միջոց՝ ՄՄ ՏԿ 009/2011-ով, սակայն ԵԱՏՄ «պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն»՝ միայն այն դեպքում, եթե նրանք անցել են համապատասխանության գնահատման բոլոր անհրաժեշտ փուլերը, որոնք նախատեսված են տեխնիկական կանոնակարգով։

Իսկ ՄՄ ՏԿ 009/2011-կանոնակարգի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այդ տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա հանդիսացող ապրանքը պետք է համապատասխանի դրա բոլոր պահանջներին։ Այսինքն՝ պետք է ստուգվի հետևյալ բոլոր ցուցանիշների համապատասխանությունը․

  • Բաղադրությունը
  • Ֆիզիկաքիմիական ցուցանիշները
  • Միկրոբիոլոգիական ցուցանիշները
  • Տոքսիկ տարրերի առկայությունը
  • Տոկսիկայնության ցուցանիշները
  • Կլինիկական ցուցանիշները
  • Արտադրությունը
  • Սպառողական տարան
  • Ապրանքի մակնշումը

Այսինքն՝ միայն 4 ցուցանիշ ստուգելով՝ լաբորատորիաներն իրավունք չունեն տեխնիկական կանոնակարգի համապատասխանության վկայական տալու․ կարող են տալ միայն այդ 4 ցուցանիշների համապատասխանություն, բայց ոչ ամբողջ տեխնիկական կանոնակարգի։ Բացի այդ, ՄՄ ՏԿ 009/2011-ին չհամապատասխանող ապրանքը չի կարող մակնշվել EAC (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) նշանով՝ նախքան այդ բոլոր պահանջների բավարարելը։ Իսկ «ալկոգելեր»-ի արտադրողները համատարած մեզ ուղարկում էին EAC ունեցող իրենց «սերտիֆիկատները»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել