Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ՌԽ հեռավար նիստում քննարկվել են տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաները
15:32 - 06 հունիսի, 2020

Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ՌԽ հեռավար նիստում քննարկվել են տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաները

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 6-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են մարտական հերթապահության իրականացման արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերի կատարելագործման, ինժեներական ապահովման, կենտրոնացման շրջանների կահավորման, զորքերի պաշտպանվածության, զորաշարժերի երթուղիների կահավորման և հարակից այլ թեմաներ:

Ռազմական խորհրդի ընթացքում, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, քննարկվել են օրակարգային հարցերին առնչվող բոլոր հիմնախնդիրները, առաջարկվել տվյալ ոլորտներում կազմակերպվող աշխատանքների բարելավման ուղիները, և ըստ այդմ, կատարված եզրահանգումները ներառել ռազմական խորհրդի որոշման դրույթներում:

Ռազմական խորհրդի հեռավար նիստի ավարտին, բանակի հրամանատարը ամփոփել ու ընդհանրացրել է արդյունքները և խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ առաջադրել՝  հետագա անելիքների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել