Համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կորոնավիրուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը. Սոս Ավետիսյան
23:55 - 05 հունիսի, 2020

Համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կորոնավիրուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը. Սոս Ավետիսյան

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի։

Նա գրել է․ «ԱԺ ամբիոնից լալահառաչ գոռում էին, որ երկիրը պատերազմի մեջ է, և այս պատերազմի ժամանակ նիստերին չեկող Ծառուկյանը հավաքում է յուր նազիր-վեզիրներին, նիստ անում ու պահանջում կառավարության հրաժարականը, շահարկում հարցեր և բառեր, որոնց իմաստը չի հասկանում:

Ժողովուրդը համախմբվել է 2018-ին հեղափոխության օրակարգի շուրջ, ժողովուրդը 2019-ին վստահության քվեն է տվել իր խորհրդարանական թիմին, կառավարությանն ու վարչապետին: Այն համախմբված է և հիմա՝ անկախ նրանից, որ որոշ խմբեր, կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն, ոտքի տակ են ընկնում:

Համախմբվեք էրեխեք, բայց համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կորոնավիրուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել