Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ
21:45 - 05 հունիսի, 2020

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ», - ասված է որոշման մեջ:

Հովհաննիսյանն ավելի վաղ ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել