Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|
19:55 - 05 հունիսի, 2020

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային հիվանդության աճին զուգընթաց պետք է քաղաքացինորի զգոնությունը ևս մեծանա: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խնդրի հիմնական լուծումը մեկն է.  դա իրականության փոփոխությունն է, անհատական վարքագծի փոփոխությունը:

«Մենք  միասին պետք է կարողանանք խնդիրը լուծել: Այս առումով հավատում եմ ՀՀ քաղաքացուն, մեզանից յուրաքանչյուրին, և հավատում եմ, որ այս և բոլոր հարցերի լուծումը մեր գիտակցության մեջ է:

Անհրաժեշտ է, որ սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում: Դա կնշանակի, որ  մենք ինչ-որ կերպ հսկողություն ենք սահմանում ոչ միայն մեր անհատական վարքագծի, այլև միջավայրի վարքագծի նկատմամբ:

Այսօր մեր խնդիրն է աջակցել առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ էգործում:  Մարդիկ մահամերձ վիճակից կյանքի են վերադառնում:  Եթե կոպիտ ձևակերպեմ, մենք պետք է կարողանանք վարակվել այնքան, ինչքանով մեր համակարգը կկարողանա ընդունել, ունենալ մահճակալ, վերակենդանացման բաժանմունքում տեղեր: Եվ մեր խնդիրը պարզ է. այնպես անել, որ չսպառվեն մեր առողջապահական համակարգի կարողությունները»,- ճեպազրույցի ժամանակ  ասաց վարչապետը:

Կառավարությունը շարունակում է առողջապահական համակարգի հզորացմանն ուղղված քայլերը, և հետագայում այդ ուղղությամբ միջոցներ չի խնայելու: Սակայն, ըստ Փաշինյանի, հակահամաճարակային շարժումն ու յուրաքանչյուրի անհատական վարքագիծն է խնդրի լուծման ճանապարհը:

«Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ ես հասել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին: Ուզում եմ ասել, որ այս իրավիճակի լուծումը մեր մտքում է, մեր վարքագծի փոփոխության մեջ է»,-համոզվածություն հայնտեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել