panarmenian.net: Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային, հայտնում է Կանադայի հայ դատի հանձնախումբը (ANCC)։
Նշվում է, որ մայիսի 29-ին Global Affairs Canada (GAC)-ն հրապարակել է իր ամենամյա զեկույցը Կանադայի ռազմական արտահանման մասին։ Համաձայն դրա՝ արդեն երկրորդ տարին այդ երկիրն Ադրբեջանին չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։
Բացի այդ, 2019-ին Թուրքիայի կողմից Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունից հետո Կանադան արգելել է նաև զենքի արտահանումն այդ երկիր։
Զեկույցի հրապարակումից հետո Հայ դատի հանձնախումբը նամակ է գրել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին՝ բարձր գնահատելով կառավարության դիրքորոշումը և կոչ անելով նախարարին շարունակել խուսափել Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառելուց։
ANCC համանախագահներ Հրագ Թարակջյանը և Շահեն Միրաքյանը հայտարարել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի համար ռազմական լուրջ վտանգ են ներկայացնում։
comment.count (0)