Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար. Փաշինյան
10:55 - 05 հունիսի, 2020

Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար. Փաշինյան

Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հեռավար։ Վերջինս իր բացման խոսքում ասաց․


«2019 թվականը  բյուջետային առումով պատմական տարի էր  Հայաստանի համար, որովհետև ՀՀ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից  104 միլիարդ դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել։ Ընդ որում, այդ գումարից  62 միլիարդը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով մոտավորապես վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը՝ դեբետը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը։ Կարծում եմ, որ սա պատմական իրադարձություն էր։  2019 թվականին արձանագրվել  է վերջին 12 տարվա  համար աննախադեպ՝ 7․6 տոկոս տնտեսական աճ։ Ունեցել ենք հարկեր , ՀՆԱ 22․3 տոկոս ցուցանիշ, որը 1․6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1․4 տոկոսային կետով 2018-ի ցուցանիշը։

Քանի որ այնպես ստացվեց, որ բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում և , քանի որ պարոն Անանյանը լքելու է այդ պաշտոնը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել  նրան այս ընթացքում կատարած աշխատանքների  համար։ Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան։

Երեկ արձանագրեցի, որ մեր կառավարությունը առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, այլ վայելում է պատմական տարիներ իրագործելու հնարավորությունը։ 2018-ը պատմական էր ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավարական խորհրդարանական ընտրություններով։ 2019-ը պատմական էր  տնտեսական ակտիվության ցուցանիշներով և տնտեսության զարգացման գործում քաղաքացու և անհատի մասնակցությամբ։ 2020 թվականը առնվազն պատմական է կորոնավիրուսի, չնայած պարզ է, որ մենք ունենալու ենք  տնտեսական որոշակի խնդիրներ, ունենալու ենք համաճարակային խնդրներ, բայց ես խորհուրդ կտայի, որ մենք չշտապենք հետևություններ անել, թե ինչպիսին կլինի 2020 թվականը։ Կարծում եմ, որ կորոնավիրուսի այս իրավիճակը նոր է սկսվել  և  անհայտ է , թե այն ինչքան կտևի և արդյուքները, կորուստները ամփոփելու համար վաղ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել