Քննարկում ենք մի քանի սցենարներ. վարչապետը՝ սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին

 |armenpress.am|
20:03 - 04 հունիսի, 2020

Քննարկում ենք մի քանի սցենարներ. վարչապետը՝ սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար։  Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին հարցին:

«Նաեւ քննարկում ենք այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները, տնտեսական հնարավոր բեռը եւ այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում, մի քանի սցենարներ ենք քննարկում և դրանցից մեկով որոշում կկայացվի»,- ասաց վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել