Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն
13:46 - 04 հունիսի, 2020

Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը: Հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ 2020թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման շրջանակներում:

Մասնավորապես դա վերաբերում է սահմանամերձ վայրերի բնակիչներին, այսուհետ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից կարող են օգտվել 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները նախկին` 38-ի փոխարեն, ինչը մոտավոր հաշվարկներով կկազմի 400-500 շահառու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել