Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697  դեպք, մահացել է 6 մարդ․ Նիկոլ Փաշինյան
10:43 - 04 հունիսի, 2020

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 դեպք, մահացել է 6 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Մեզ մոտ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս մասնավորապես ասաց․

«Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել։ Խնդիրը բաժանվում է երկու մասի ՝կան մարդիկ, որոնց մոտ որևէ խնդիր չի առաջանում, ինչպես մեզ մոտ է, և այդ մարդիկ  շարունակում են իրենց բնականոն կյանքը։ Ասեմ նաև , որ երեկ ես, Աննան, Մարիամը բժշկական հետազոտություն ենք անցել և պարզվել է, որ թոքաբորբ չունենք։ Սովորաբար, հիվանդությունը սիմպտոմներ ունենալու դեպքում է բարդանում։ Մենք ունենք վիճակագրություն, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոս է, որ հետգայում բարդություններ  կառաջանան։  Վերջին մեկ ամսում ես ոչ մի օր ջերմություն չեմ ունեցել, պատկերացնո՞ւմ եք այս հիվանդության նենգությունը։ Մյուս կողմից, այն փաստը, որ հիվանդների մեծամասնությունը՝ մոտ 75 տոկոսը, ինձ նման ասիմպտոմ են՝ մեզ խանգարում է, որ իրավիճակին  լուրջ վերաբերվենք, բայց այն 25 տոկոսի մեջ կան մարդիկ, ովքեր շատ լուրջ և ինտենսիվ բուժօգնության կարիք ունեն։ Երբ հիվանդների թիվը 10․000 է, ստացվում է, որ մոտ 2500 մարդ ունի բուժօգնության անհրաժեշտություն։ Մենք հասել ենք այն եզրին, որ մեր առողջապահական համակարգը ճկվում է արդեն։ 

Ասիմպտոմ վարակակիրներին էլ պետք է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր գիտեն,որ վարակված են, և մարդիկ, ովքեր վարակված են, բայց քանի որ ոչ մի գանգատ չունեն,չգիտեն, որ վարակված են։ Ես նույնպես չէի կարող ենթադրել , որ վարակված եմ։ Ես պրոֆիլակտիկ՝ 15 օրը մեկ թեստավորվել եմ, բացի դա պետք է միջոցառման մասնակցեի զինվորների հետ և այդ պատճառով կրկին թեստավորվեցի։

Այսօր երկրում կա մոտ 20․000 մարդ, ովքեր հիվանդ են, բայց ոչ մեկ և իրենք էլ չգիտեն, որ վարակված են։ Այդ մարդիկ ամենուր են,  որպեսզի էդ  վարակը չտարածվի, պետք է բոլորս բոլորիս համարենք վարակակիր և բոլոր շփումների ժամանակ կիրառենք կանխարգելիչ միջոցներ։

Այսօրվանից դիմակ կրելը ամենուր պարտադիր է, և մենք պետք է պահանջենք իրարից։ Ես երեկ համոզվեցի, որ մեր կողմից կիրառված ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողության գործիքն է։ Ես երեկ հայտարարեցի, որ մենք ձևավորում ենք հակահամաճարակային, հանրային վերահսկողության թիմ։ Հայաստանում պետք է սկսի հակահամաճարակային շարժում․ մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի՝ վարակի տարածումը կանխելու համար։ Առաջինը՝ ինքը ճշգրտորեն պահի հակահամաճարակային կանոները, երկրորդ՝ ուրիշներից պահանջի պահել այդ կանոնները և երրորդ՝ սոցիալական ցանցում հրապարակի այդ կանոների խախտումները։ Արդեն իսկ, պետական մարմիններում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետևում է սոցիալական կայքերի ահազանգերին։ 

Պարետատանը մենք ունենք սցենարներ և այդ սցենարներից մեկը կկիրառենք, բայց իմ կոչը, խնդրանքը և ակնկալիքն է, որ Հայաստանում սկսվի հակահամաճարակային շարժում։ 

Ցավով ուզում եմ արձանագրել, որ  երեկ կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, ևս 9 մահվան դեպք էլ արձանագրվել է, երբ բժիշկները մահվան պատճառն այլ են գնահատել, բայց նրանք վարակված են եղել կորոնավիրուսով: Ցավակցում եմ նրանց հարազատներին։

Ուզում եմ նաև նշել, որ մեր կողմից տարամադրվող աջակցության ծրագրերի արդյունքում տրամադրված օժանդակությունը գերազանցել է 100 միլիարդ դրամը։ 

Երեկ ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահն ասաց, որ դիմակների գների նվազում է արձանագրվել։ 

Մենք շարունակում ենք քննարկումները և կգանք անհրաժեշտ որոշման։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել