Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ կառավարությունը դեմ էր
 |armenpress.am|
20:18 - 03 հունիսի, 2020

Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ կառավարությունը դեմ էր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: Օրինագիծն ընդունվեց 98 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին, քանի որ այն չի լուծի առաջադրված խնդիրը և նոր խնդիրներ կառաջացնի գործատուների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել