Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան
19:44 - 03 հունիսի, 2020

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան

Պարետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, նիստի ավարտից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Դիմակների կրումը հանրային բաց տարածքներում պարտադիր չի լինելու միայն մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս»,- ասաց նա։

Ավինյանը նշեց, որ որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։

«Ես կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարամություններ է բերելու, բայց դիմակի կրումը նվազեցնելու է վարակի տարածումը», - ասաց նա։

Ավինյանը նշեց՝ հնարավորինս փորձում են չդիտարկել սահմանափակումներին վերադառնալու տարբերակը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել