«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը |armtimes.com|
11:30 - 03 հունիսի, 2020

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը |armtimes.com|

armtimes.com: Երեկ երեկոյան ժամը 23:00-ի դրությամբ «Գլորիա» կարի արտադրամասում իրականացված 37 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է 17 վարակակիր: Պարետի նույն օրվա որոշման համաձայն՝ այսօրվանից 72 ժամով կասեցվել է արտադրամասի գործունեությունը: Առողղջապահական տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավարը որոշումն այսօր առավոտյան ներկայացրել է ընկերության տնօրեն Բագրատ Դարբինյանին:

Դարբինյանը նախ հետաքրքրվեց՝ (աշխատակիցներին տեղափոխող գերբեռնված ավտոբուսի) լուսանկա՞րն է պատճառը, այնուհետ, երբ մեկ անգամ եւս տեղեկացավ, որ աշխատակիցներից ոմանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ասաց. «Հիմա նկա՞րն է պատճառը, թե՞ էս վարակվածները»: Հարցին ի պատասխան՝ տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավար Արմեն Լամբարյանը տեղեկացրեց. «Ձեր աշխատակիցներից 17 հոգու մոտ հայտնաբերվել է դրական պատասխան, նմուշառումները աշխատակիցների շրջանում շարունակվում են, հետագա վարակի կանխարգելման նպատակով 72 ժամով կասեցվում է»:

Սամվել Լամբարյանը երբ հայտնեց, որ կասեցման պատճառ է նաեւ հայտնի լուսանկարը, երբ աշխատակիցները չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, Դարբինյանն ասաց. «Ես ավտոբուս եմ վարձել, թող վարորդը պահեր, ես պարտավոր չեմ… մարդիկ շարքով գնում նստում են, հլա գային տեսնեին, թե մեջը քանի հոգի է նստած, պահպանված էր, թե պահպանված չէր… ես հնարավոր ա՝ մի հատ հայցով դիմեմ դատարան՝ իմ աշխատանքի դադարեցման վնասի պահանջով… դե, բերեք ամբողջ հանրապետությունը 72 ժամով դադարեցնենք»:

Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով պարետի որոշումը՝ Բագրատ Դարբինյանն ասաց. «Նախ ես չգիտեմ՝ ով ա նկարել, գուցե ֆոտոշոփ ա արել, մեջը չի երեւում, թե քանի հոգի ա: Մենք վարձակալել ենք ավտոբուսը: Ոչ մեկը չի տեսել, թե մեջը քանի հոգի ա: Ես փաստաբանիս հետ կնայեմ որոշումը: Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, որ ավտոբուսներում կարող էին լինել նաեւ կանգնած մարդիկ, կարող էին նաեւ լինել»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել